Օբաման ցանկանում է «1 միլիոն երիտասարդ Բարաք Օբամաներ ստեղծել»
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայում իր հետնախագահական կյանքի մասին պատմելիս հայտարարել է, որ կցանկանար «ստեղծել» մեկ միլիոն երիտասարդ Բարաք Օբամաներ ու մարդկային առաջընթացի գավազանը նրանց ձեռքը հանձնել, գրում է The Guardian-ը:
«Միակ կարևորագույն բանը, որ կարող եմ անել, հաջորդ սերնդին դաստիարակելու հարցում օգնելն է»,-ասել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը:
Օբաման ընդգծել է, որ իր Obama Foundation հիմնադրամը կարող է հարթակ ստեղծել երիտասարդների համար, որոնք կարող են ապագա ղեկավարներ դառնալ:
«Եթե դա ինձ հաջողվեր անել, ես կստեղծեի հարյուր հազարավոր կամ մեկ միլիոն երիտասարդ Բարաք կամ Միշել Օբամաներ, կամ մարդկանց հաջորդ սերունդը, որը կկարողանար ստանձնել մարդկության առաջընթացի գավազանը»,-ասել է նա:










