Լատվիայում ՌԴ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

16:09 • 26.03.18

Լատվիայում ՌԴ դեսպանը երկուշաբթի կանչվել է երկրի ԱԳՆ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դեսպանատանը:

«ՌԴ դեսպանը կանչվել է Լատվիայի ԱԳՆ: Բոլոր մանրամասները կհայտարարվեն տեղական ժամանակով ժամը 16:00-ին»,- հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: