Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը Եմենից արձակված 7 բալիստիկ հրթիռ է որսացել
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված 7 բալիստիկ հրթիռ որսալու մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, հրթիռներից երեքն արձակվել են թագավորության մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ:
Բոլոր յոթ հրթիռները ոչնչացվել են:
Նախնական տվյալներով՝ բեկորները մասամբ ընկել են բնակելի թաղամասերի վրա: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է Եգիպտոսի քաղաքացի, ևս երկու մարդ վնասվածքներ է ստացել:










