Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար։
Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը ծանոթացրել է լսարանին ղեկավարման հմտություններին, ինչպես նաև կիսվել է անձնական ղեկավարման փորձով։
«Անձնական և մասնագիտական զարգացումը Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարևորագույն տեղերից մեկը։ Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբություններին, սովորեցնում ենք գրագետ իրականացնել իրենց գաղափարները։ Ես ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողներին և կիսվել իմ անձնական փորձով և բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով։ Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման հարցում»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«PR դպրոցը մասնագետների համար հարթակ է, որտեղ գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ստանալուց բացի, ձևավորվում է գրագետ հաղորդակցման և համագործակցության միջավայր: PR դպրոցում դասը վարում են ոլորտի լավագույնները», - նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ. «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի կողմից՝ հասարակայնության հետ կապերի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։ Beeline-ի հետ համագործակցության շրջանակում արդեն կազմակերպվել են տասնյակ վարպետության դասեր և մասնագիտական ուսուցողական դասախոսություններ դպրոցի սաների և ուսանողների համար։










