Սիրիական Աֆրինում երկու թուրք զինծառայող է զոհվել
Սիրիական Աֆրին քաղաքում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին:
Դեպքի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը հունվարի 20-ին սիրիական Աֆրինում սկսել է քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավը: Միևնույն ժամանակ, թուրքական ուժերի հետ պայքարում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:










