Գյումրիում 39-ամյա քաղաքացի է դանակահարվել

11:30 • 27.03.18

Մարտի 27-ի գիշերը Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել:

«Գյումրի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ գիշերը՝ ժամը 02:30-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացի:

«Տուժածը 1979 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն է: Վերջինիս մոտ ախտորոշվել է գանգի ճակատային աջ և ձախ շրջանների կտրված վերքեր, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր, կապտուկներ, կրծքավանդակի սալջարդեր»,-հայտնեցին բժշկական կենտրոնից:

Տուժածը ստացել է համապատասխան բժշկական ծառայություն և դուրս գրվել է հիվանդանոցից: