«Առյուծի որջ». Քաթարն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Քաթարն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել: Այդ մասին հայտնում է haberler.com-ը՝ վկայակոչելով Քաթարի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդագրության համաձայն՝ այս տարվա մարտի 14-22-ն անցկացված համատեղ զորավարժությունները ստացել են «Առյուծի որջ» անվանումը:
Համատեղ զորավարժությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
Թուրքիայի և Քաթարի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև անցած տարվա օգոստոսին:
2017 թվականին Թուրքիան օրենք է ընդունել Քաթարի տարածքում թուրքական ռազմական ստորաբաժանում տեղակայելու մասին Թուրքիայի և Քաթարի միջև համաձայնագիրը վավերացնելու մասին:










