Ռուսաստանում ՃՏՊ-ի հետևանքով երկու հայ է զոհվել (լուսանկարներ)

13:54 • 27.03.18

Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Դերգաչովսկի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել:

«Регион 64» գործակալությանը հաջողվել է պարզել ՃՏՊ-ի հետևանքով զոհված անձանց անունները:

Դեպքը տեղի է ունեցել Նովորոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրի վրա:

Բախվել են ВАЗ-2110 և КамАЗ ավտոմեքենաները:

ВАЗ-2110-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին:

Ճանապարհային վթարի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել ВАЗ-2110-ի վարորդը և 1990 թվականին ծնված ուղևոր Սերյոժա Հարությունյանը: