Կեմերովոյի ողբերգության առնչությամբ Ռուսաստանում մարտի 28-ին սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում ողբերգության առնչությամբ Ռուսաստանում մարտի 28-ին սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:










