Կայացվել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով առաջին դատավճիռը

23:34 • 03.04.18

Հոլանդացի փաստաբան Ալեքս վան դեր Զվաանը դարձել է ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին գործով առաջին դատապարտյալը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, իրավաբանին դատապարտել են 30 օրվա ազատազրկման, 2 ամսվա պայմանական ազատազրկման և 20 000 դոլար տուգանք են սահմանել նրա նկատմամբ՝ կեղծ ցուցմունքներ տալու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փետրվարի վերջին Զվաանը խոստովանել է, որ խաբել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին, որը հետաքննում էր Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավի անդամների հետ իր կապի մասին գործը: Բացի այդ, նա խաբել է իր համատեղ աշխատանքի մասին մի մարդու հետ, որն ըստ հետաքննության՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից է եղել:

Նյու Յորքի փաստաբանական ընկերության նախկին աշխատակից վան դեր Զվաանը ռուս ձեռնարկատեր, LetterOne holding-ի համասեփականատեր Գերման Խանի փեսան է: