Hyundai-ի թոփ մենեջերը հրաժարական է տվել՝ իր ենթականերին տարեց պաշտոնյաների հետ երեկույթների գնալ և կարաոկե երգել ստիպելու համար

17:28 • 03.04.18

Հարավային Կորեայում Hyundai Motor ընկերության կին ղեկավարներից մեկը հրաժարական է տվել իր պաշտոնից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ենթակաները պատմել են, որ նա ստիպել է աղջիկ աշխատակիցներին տարեց թոփ մենեջերների հետ երեկույթների գնալ և կարաոկե երգել, հաղորդում է rbc.ru-ն:

Նրա աշխատակիցները մեղադրել են նրան այդկերպ ղեկավարության տղամարդկանց գոհացնելու և իր կարիերայի համար առավելություններ ստանալու փորձերի համար:

Ղեկավարի հասցեին մեղադրանքները հնչեցրել է աշխատակցուհիներից մեկը՝ աշխատանքից հեռանալուց առաջ, ինչն արել է սեռական ոտնձգությունների դեմ ուղղված #MeToo միջազգային արշավի շրջանակում:

Կնոջ խոսքով՝ թոփ մենեջերը պարտադրել է ենթականերին փակ երեկույթների գնալ, որտեղ ներկա են եղել ընկերությունում բարձր պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդիկ, պարել նրանց հետ և ալկոհոլ օգտագործել, ժամանցի մեջ է եղել նաև կարաոկե պարտադիր այցելությունը:

Սկանդալի մասին հաղորդագրություններից հետո, ընկերությունը ծառայողական քննություն է սկսել: