Նավալնին նոր քաղաքական կուսակցություն է ստեղծում
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում է Ռուսաստանի Արդարադատության նախարարությունում գրանցել «Աշխատանքային անուն» քաղաքական կուսակցությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Քանի որ Կրեմլի խաբեբաները գողանում են մեր կուսակցության անունը մինչև համագումարը, այս անգամ մենք տվել են «Աշխատանքային անուն» կուսակցության համագումարի մասին ծանուցում: Իսկ հետո արդեն կանվանափոխենք»,- գրել է քաղաքական գործիչը «Տելեգրամ»-ի իր էջում:
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է, որ դա քաղաքական կուսակցության վերջնական անունը չէ, և այն հաստատվելու է համագումարի ժամանակ:
Նավալնիի աջակիցներից Լեոնիդ Վոլկովը հայտնել է, որ կփորձեն հասցնել գրանցել կուսակցությունը Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների համար:










