Երևանում ահազանգով մեկնած փրկարարները թթվածնի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

12:33 • 04.04.18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 4-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքում երկար ժամանակ թթվածնի բալոն է դրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թթվածնի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք: