Դուբայում հարբած ռուս կինը կծել է ոստիկանին և գլխով կոտրել նրա մեքենայի ապակին

14:53 • 04.04.18

Արաբական Միացյալ Էմիրություններում ռուս զբոսաշրջիկը հարձակվել է կին ոստիկանի վրա ու կոտրել ոստիկանական մեքենայի ապակին, գրում է Gulf News գործակալությունը։


Միջադեպը տեղի է ունեցել Դուբայի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ։ Ոստիկանություն ահազանգ է ստացվել հարբած վիճակում գտնվող երկու զբոսաշրջիկ կանանց կռվի մասին։ Դեպքի վայր ժամանած կին ոստիկանը փորձել է զսպել ռուս կնոջը՝ նրան ձեռնաշղթաներ հագցնելով, սակայն նա սկսել է դիմադրել։


Թերթի տվյալների համաձայն՝ ռուս կինը մի քանի անգամ հարվածել է իրավապահին ու կծել նրա դեմքը։ Որոշ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է նրան նստեցնել մեքենան, սակայն կինը սկսել է գլխով հարվածել մեքենայի ապակուն այնքան, մինչև կոտրել է այն։


Ռուս կնոջը մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու, ոստիկանական մեքենան վնասելու և ալկոհոլային խմիչքներ խմելու համար։ Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 29-ին։