Հնդկաստանում կապիկը նորածնին առևանգել է տնից ու նետել ջրհորը

10:45 • 04.04.18

Հնդկաստանի Օրիսա նահանգի Բանկի բնակավայրում կապիկը նորածնին առևանգել է տնից ու նետել ջրհորը, գրում է lenta.ru-ն՝ South China Morning Post-ին հղումով։


Երեխայի մայրը պատմել է, որ իրենց տուն մտած ռեզուս մակակը (Macaca mulatta) վերցրել է քնած նորածնին, արագորեն բարձրացել տանիքի վրա և անհետացել տեսադաշտից։ Ծնողները փորձել են գտնել երեխային, սակայն՝ ապարդյուն։


Հաջորդ օրը գյուղի բնակչուհիներից մեկը նկատել է նորածնի մարմինը ջրհորում։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան խեղդվել է։


Հարազատները ենթադրում են, որ կապիկը պատահաբար է նրան ջուրը գցել։ Դեռ չի հաջողվել գտնել կենդանուն։


«Կապիկները բավական հաճախ են հարձակվում մարդկանց վրա կամ նրանց տներ մտնում՝ սնունդ հայթայթելու համար, սակայն սա առաջին դեպքն է, երբ նրանք երեխա են տանում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։