Մոսկվայի արևելքում հրդեհ է բռնկվել «Պերսեյ» առևտրի կենտրոնում. կան տուժածներ (տեսանյութ)
Չորեքշաբթի Մոսկվայի արևելքում գտնվող «Պերսեյ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Փրկարարները տարհանում են այցելուներին, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի արտակարգ ծառայություններում աղբյուրին:
«Հրդեհին տրվել է բարդության 2-րդ աստիճան, կան տուժածներ, այցելուները տարհանվում են փրկարարական սանդուղքով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում էլ մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով կալանավորվածներ։










