Մեծ Բրիտանիայում բուն իրարանցում է առաջացրել պսակադրության արարողության ժամանակ՝ ներկաներից մեկին «գցելով» աթոռից (լուսանկար, տեսանյութ)

13:22 • 04.04.18

Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսության Պեկֆորտոնյան ամրոցում Ջենի Էրրոուսմիթի և Մարկ Վուդի պսակադրության արարողության ժամանակ բուն իսկական իրարանցում է առաջացրել, գրում է The Guardian-ը։


Ըստ սցենարի՝ թռչունը պետք է թռչեր խորանի առաջ կանգնած փեսայի մոտ ու նրան հանձներ իրեն ամրացված մատանիները։ Սակայն թռչունը թռել է ու նստել փեսայի կողքին կանգնած երիտասարդի ձեռքին, այնուհետ մտափոխվել է ու թռել նստածներից մեկի կողմը։ Սկզբում տղամարդը փորձել է մեկնել ձեռքը թռչնին, սակայն հետո վախեցել է թռչնի թևերի բացվածքից ու փորձելով թաքնվել նրանից՝ ընկել աթոռից՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։


Լուսանկարիչը նույնիսկ հասցրել է ֆիքսել ընկնելու ուշագրավ պահը։


Այս տեսահոլովակը YouTub-ում ունեցել է 80.000-ից ավելի դիտում, իսկ հարսը խոստովանել է, որ այս միջադեպը միայն ավելի «գունեղ» ու հիշվող է դարձրել հարսանիքը։ 

 

Картинки по запросу Сова устроила переполох на свадьбе, свалив со стула свидетеля жениха