Պուտինը հայտարարել է ԻՊ-ի ջախջախման մասին՝ խոստովանելով, որ այն դեռևս ապակառուցողական ներուժ ունի

11:56 • 04.04.18

Չնայած, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ռազմական պարտություն է կրել, այնուհանդերձ՝ ահաբեկիչները պահպանում են զգալի ապակառուցողական ներուժը:

Ինչպես նշում է life.ru-ն, այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:

«Չնայած, որ այս ահաբեկչական խմբավորումը ռազմական պարտություն է կրել, սակայն պահպանում է զգալի ապակառուցողական ներուժը, ռազմավարությունն արագ փոխելու ու աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում հայտնվելու հնարավորությունը»,-նշվել է Պուտինի ողջույնի խոսքում:

ՌԴ նախագահը հավելել է, որ Սիրիայում ԻՊ-ին ջախջախելուց հետո, իրենց համար առաջնային են մերձարևելյան տարածաշրջանում իրավիճակի զարգացման հեռանկարները:

Այս համատեքստում Պուտինը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում արձանագրված հաջողությունն ամրապնդելու հարցում աջակցած երկրներին մտածել փոխգործակցության նոր ձևերի մասին: