Ֆինլանդիայում սեռափոխված տղամարդը երեխա է լույս աշխարհ բերել. ԶԼՄ-ներ 

23:50 • 05.04.18

Ֆինլանդիայում առաջին անգամ տղամարդը երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ֆիննական լրատվամիջոցները:

Ինչպես նշում է աղբյուրը, սեռափոխության ընթացակարգ անցնելուց հետո նա տղամարդու փաստաթղթեր է ստացել: Այդ պահին, սակայն, նա որոշել է դադարեցնել հորմանալ թերապիան, որպեսզի փորձի երեխա ունենալ իր զուգընկերոջ հետ:

Հոր խոսքով՝ հղիությունն առանց խնդիրների է անցել: Երեխան լույս աշխարհ է եկել 4 կգ քաշով և 53 սմ հասակով:

Ծնողները պատմել են, որ իրենք խնդիրների առաջ են կանգնել նախածննդաբեական շրջանում, քանի որ հիվանդանոցում դժվարանում էին գրանցել ստեղծված իրավիճակը, երբ երեխայի սպասող անձնավորությունը որպես տղամարդ է գրանցված փաստաթղթերում: