ՀՅԴ ներկայացուցիչները ՀՀ վարչապետի, Նախագահի և Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներում քննարկել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու հնարավորությունը

19:57 • 21.04.18

ՀՅԴ ներկայացուցիչները առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՅԴ ներկայացուցիչները ՀՀ վարչապետի, Նախագահի և Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներում քննարկել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու հնարավորությունը