Զելենսկին ընթացիկ պայմաններում պետք է կենտրոնանա նախևառաջ Ուկրաինայում hակամարտության ավարտին հասնելու ուղիների որոնման վրա. Ռուբիո

09:55 • 19.10.26

Վլադիմիր Զելենսկին ընթացիկ պայմաններում պետք է կենտրոնանա նախևառաջ Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու ուղիների որոնման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչի վրա Զելենսկին պետք է կենտրոնանա, և ինչի վրա մենք ինքներս ենք ցանկանում կենտրոնանալ, այս պատերազմի ավարտն է։ Սա այն է, ինչի վրա նա պետք է կենտրոնանա։ Մենք կցանկանայինք, որ բոլորը կենտրոնանան դրա վրա», - ասել է Ռուբիոն լրագրողներին Սամարղանդ կատարած իր այցի ընթացքում։