Մենք միացել ենք մեր ժողովրդին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ մեկ ուրիշին, մեզ համար անձերի հարցը չէ կարևոր. Վահե Էնֆիաջյան

19:08 • 25.04.18

«Ծառուկյան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես եղել են ժողովրդի կողքին:

Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ իրենք միացել են ժողովրդին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ անձի:

«Մենք մեր գործունեությունը ծավալել ենք ի նպաստ ժողովրդի: Հարցի լուծումը պետք է խաղաղ ճանապարհով լինի, անարյուն, անցնցում: Մենք միացել ենք մեր ժողովրդին, մեր ժողովրդի պահանջին, մեզ համար անձերի հարցը չէ, որ կարևոր է, մեզ համար կարևոր են անարդարության մթնոլորտի վերացման, սոցիալական վիճակի բարելավման հարցերը»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվի որպես վարչապետ, «Ծառուկյան» խմբակցությունը կքվեարկի արդյոք նրա օգտին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Երբ թեկնածուներ առաջադրելու ժամանակը գա, ԲՀԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կհրավիրի և որոշում կայացնելուց հետո այն կհրապարակի»:

 

Մենք միացել ենք մեր ժողովրդին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ մեկ ուրիշին, մեզ համար անձերի հարցը չէ կարևոր. Վահե Էնֆիաջյան