Հայաստանի հանքարդյունաբերությունը զարգանալու ներուժ ունի. և՛ ոսկու, և՛ պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունի. Հայկ Ալոյան
Սա շատ լավ հարթակ է, երբ հանքային ոլորտը, հանքարդյունաբերական ընկերությունները, երկրաբանահետախուզական ընկերությունները, Կառավարությունը, նաև համայնքների ներկայացուցիչները միասին նստում, քննարկում են տարբեր խնդիրներ, մշակում են ստրատեգիաներ: Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ի ժամանակ ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Նա նշեց, որ համաժողովը նաև տեղեկատվական բնույթ է կրում, որը կարևոր է և՛ Կառավարության, և՛ հանքաարդյունաբերական ընկերությունների, և՛ տեղի համայնքների ներկայացուցիչների համար:
«Ֆորումը տարեցտարի զարգանում է ու մենք տեսնում ենք հետաքրքրությունը, մասնավորապես՝ միջազգային ընկերությունների, խորհրդատուների, մասնագետների։ Որպես ֆորումի հիմնական ազդեցություն՝ կնշեի փորձի փոխանակումը, երբ մենք ունենք ստանալու փորձ, միջազգային փորձը: Այսօր դուք տեսաք՝ ինչպիսի բարձր կարգի մասնագետներ, իրավաբաններ, փորձագետներ են պանելային քննարկումներին մասնակցում և կիսվում են իրենց փորձով։
Հանքային առումով Հայաստանն ունի զարգանալու ներուժ, Հայաստանը ունի և՛ ոսկու, և՛ պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ, ինչպես նաև կրիտիկական միներալներ ուսումնասիրման համար ունի ներուժ, որի համար պետք է ներգրավել ինվեստիցիաներ և իրականացնել աշխատանք»,-նշեց Հայկ Ալոյանը:
Օրվա կարեվոր
- 11:01 • 16.10.26Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026՝ ուղիղ










