Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։
Տեղեկացանք, որ երեկ ԱՊՀ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ուշագրավ է, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ղեկավարում էր ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը, այժմ այն Վիլեն Գաբրիելյանն է նախագահում` ՔՊ վարչության որոշմամբ։ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն էլ ընտրվել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար:










