Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի
Ստամբուլում ռեկորդային անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուրբաթ օրվանից Ստամբուլում սպասվում է հորդառատ անձրևների շարունակություն, իսկ շաբաթ օրը տեղումների քանակը կհասնի մոտ 60 միլիմետրի։
«Ստամբուլում տեղացած անձրևի քանակը ռեկորդային է քաղաքի ժամանակակից պատմության մեջ։ Միջին հաշվարկով՝ մեկ քառակուսի մետրի վրա մի քանի օրերի ընթացքում տեղացել է 261 միլիմետր անձրև»,- հայտնել է նահանգապետ Դավութ Գյուլը։
Քաղաքի մի շարք հատվածներում անձրևը շարունակվում է։














