Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

08:21 • 16.10.26

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Իրանի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մասուդ Փեզեշքիանը Երևան է ժամանել՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան