Թրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից Վլադիմիր Զելենսկուն համեմատել է Ֆինեաս Բարնումի՝ 19-րդ դարի ամերիկյան շոու բիզնեսի խոշորագույն դեմքի և դարաշրջանի ամենահանրաճանաչ թափառաշրջիկ կրկեսներից մեկի կազմակերպչի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես նրան Բարնում եմ անվանում։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Բարնումին, այսինքն՝ Զելենսկուն, տվել են բազմաթիվ Patriot համակարգեր, Tomahawk հրթիռներ և մնացած ամեն ինչ՝ չստիպելով վճարել դրանց համար»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։










