Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ

10:33 • 16.10.26

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է:

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: