ԱԱ-2018.Անգլիան առանց դժվարությունների դուրս է գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

19:55 • 07.07.18

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի հերթական մասնակիցը:

 

1/4 եզրափակչում Անգլիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ: Սաութգեյթի ֆուտբոլիստները առավելության հասան 2:0 հաշվով:

 

Հանդիպման հաշիվը բացեց Հարի Մագուայերը, ով գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո:

 

Երկրորդ կեսում Դելե Ալին կրկնապատկեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ կարող էին դառնալ գոլի հեղինակ, սակայն հաշվի մեջ փոփոխություններ տեղի չունեցան:

 

Անգլիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստան-Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

 

ԱԱ-2018.Անգլիան առանց դժվարությունների դուրս է գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)