Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին

18:22 • 08.10.26

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի: