Երևանի առևտրային օբյեկտներում հսկողության արդյունքում հայտնաբերվել է 18 վարչական իրավախախտման դեպք (տեսանյութ)

18:28 • 08.10.26

Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 18 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

-առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 6,

- առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4,

- լռության կանոնները չպահպանելու համար թվով 3,

- առանց թույլտվության հեստապարային ակումբի գործունեության իրականացման համար թվով 2,

-առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման համար թվով 3։