7 փաստ ամենամյա հաջի մասին, որն այս շաբաթ տոնում է ողջ մահմեդական աշխարհը

23:53 • 22.08.18

Հաջը, այսինքն՝ ուխտագնացությունը դեպի Մեքքա, մուսուլմանների կյանքում գլխավոր իրադարձությունն է և ամենամյա Կուրբան Բայրամ տոնակատարության գագաթնակետը, որն այս շաբաթ է նշվում:

Ըստ հայտնի խոսքի՝ յուրաքանչյուր մահմեդական կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաջի պետք է մասնակցի: Այս մասին գրում է BBC-ն՝ որոշ տվյալներ ներկայացնելով ավանդական ուխտագնացության մասին: 

1.     Մեքքայում գտնվող Կաաբա տաճարը պետք է կրկնակի շրջանցել՝ 7-ական անգամ: Իրական սրբատեղին ոչ թե տաճարն է, այլ սև քարը, որը տեղադրված է Կաաբայի անկյուններից մեկում: Շրջանաձև անցումն ուխտավորներն սկսում են հենց քարի մոտից:

2.     Հաջը նվիրված է ոչ թե Մուհամեդ մարգարեին, Իբրահիմ մարգարեին՝ արաբների և հրեաների ընդհանուր նախահորը, որը համապատասխանում է աստվածաշնչյան Աբրահամին:

3.     Հաջի ժամանակ փարանջա կամ նիկաբ կրել չի թույլատրվում: Կանայք հաջին մասնակցում են գլխաշորով, սակայն դեմքը փակել և ձեռնոց կրել չեն կարող:

4.     Սելֆի անել. «Ես հաջի եմ մասնակցում» չի կարելի: Որոշ ուխտավորներ լուսանկարվում են սրբատեղիների ֆոնին, սակայն հոգևոր առաջնորդները չեն խրախուսում նման քայլը:   

5.     Հաջն ամեն տարի 11 մլրդ դոլար է բերում Սաուդյան Արաբիային

6.     Գոյություն ունի հաջի «էկոնոմ» և VIP տարբերակներ: VIP-փաթեթում ներառվում  հինգ աստղանի հյուրանոց տաճարի մոտակայքում, իսկ քայլարշավի ընթացքում՝ բնակություն հարմարավետ վրաններում: Էկոնոմ-փաթեթը ներառում է տեղակայում երեք աստղանի հյուրանոցում՝ տաճարից մեկ ժամվա ճանապարհի վրա:

7.     Մեքքայում անվտանգության ռեժիմին հետևում են կին ծրագրավորողները: