Աթեշյանը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ (լուսանկարներ)

14:46 • 03.09.18

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն օրերս Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

Աթեշյանի ու Էրդողանի զրույցի ու հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել։ 

Նշենք, որ Դումլուփընարի ճակատամարտը հույն-թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտն էր, որի ժամանակ հաղթանակ տարան թուրքերը։ Այդ ժամանակ գերության մեջ հայտնվեց 26.000 հույն զինվորական, Թուրքիայի մոտ հայտնվեց հունական 200 միավոր հրետանային տեխնիկա։ 

 



Image may contain: 3 people, people smiling, people standing

Image may contain: 3 people, people smiling, people standing and suit

Image may contain: 5 people, suit and night

Աթեշյանը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ (լուսանկարներ)