ԱՄՆ-ն և Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում (լուսանկարներ)
Ամերիկյան և թուրքական ռազմական նավերը համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սև ծովում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաջորդագրությունը:
«ԱՄՆ USS Ross վեցերորդ նավատորմի ականակիր նավը, Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերը՝ TCG YB.KudretGungor լցանավը, TCG Turgutreisи ռազմանավը և P-235 ծովային հերթապահություն իրականացնող ինքնաթիռը զորավարժությունների են մասնակցել Սև ծովում»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված USS Ross ականկիրը Սև ծովի ջրային տարածք է մտել ապրիլի կեսերին: Նավին մշտապես հետևում են երկու ռուսական նավ:
Հաղորդվում էր նաև, որ ապրիլի 5-13-ը Սև ծովում անցկացվում էին ՆԱՏՕ-ի «Ծովային վահան-2019» բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Բուլղարիայի, Ռումինիայի, Կանադայի, Հունաստանի, Նիդեռլանդների և Թուրքիայի նավերը:











