Հնդկաստանում փիղը փորձել է ազատվել շղթաներից, սակայն ընկել և սատկել է (տեսանյութ)
Հնդկաստանի «Նագարհոլ» ազգային պարկում փիղը փորձել է դուրս պրծնել շղթաներից, որով կապված էր ծառից և հանկարծակի սատկել է:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, կատարվածի նկատմամբ ուշադրություն է հրավիրել բրիտանական Daily Mail պարբերականը: Վարժեցնողները կարծում են, որ 37-ամյա կենդանին, որին անվանում էին Դրոնա, սատկել է իշխանությունների անտարբերության պատճառով:
Նրանց խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են իշխանություններին՝ խնդրելով անասնաբույժ հրավիրել կենդանու վատ ինքնազգացողության պատճառով, սակայն այդ խնդրանքներն անտեսվել են:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է փիղը ցնցվում և փորձում ազատվել ոտքին կապված շղթայից: Վերակացուները նրա վրա ջուր էին լցնում՝ օգնելու կենդանուն ուշքի գալ, սակայն մի քանի րոպե անց Դրոնան ընկնում է և սատկում:
Ազգային պարկի աշխատակիցները նշել են, որ փիղն իրեն վատ էր զգում ուրբաթ օրվանից: Աշխատակիցներից մեկի կարծիքով՝ Դրոնայի մոտ կարող էր սրտի կաթված լինել: Անասնաբույժները զննություն են անցկացնում՝ պարզելու կենդանու մահվան պատճառը:
Տեսանյութը՝ այստեղ:










