Թրամփը նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր 10 000 անգամ սուտ է խոսել. Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահությունը ստանձնելուց հետո ստել է ավելի քան 10 000 անգամ: Վերլուծություն իրականացնելու արդյունքում նման տվյալներ է հրապարակել Washington Post պարբերականը:
Տվյալների ստուգման պորտալը, որը գնահատում է Թրամփի կեղծ կամ խեղաթյուրող պնդումները 1-5 բալանոց սանդղակով, ցույց է տվել, որ վերջին 7 ամսում ԱՄՆ նախագահն օրական միջինում 23 անգամ սուտ է խոսել:
Նշվում է, որ ավելի շատ կեղծ տեղեկություններ Թրամփը արտահայտել է 2018-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ Ռուսաստանի միջամտության վերաբերյալ զեկույցի հրապարակմանն ընդառաջ:
Պաշտոնավարման առաջին 601 օրում Թրամփը 5000 կեղծ կամ շեղող հայտարարություններ է արել:










