Սյունիքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ
Ապրիլի 29-ին, ժամը 14:15-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:










