Ողջաբերդում փլուզում է տեղի ունեցել. shamshyan.com

10:21 • 30.04.19

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ տանը կից հացատունը փլուզվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Պարզվել է, որ նշված շինությունը պատկանում է նույն գյուղի բնակիչ՝ 84-ամյա Հենրիկ Համբարձումյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: