Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը․ ժամանել է Դմիտրի Մեդվեդևը (տեսանյութ)

11:22 • 30.04.19

Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Երևանում են նաև Ղրղզստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Մուհամմեդկալիյ Աբիլգազիևի գլխավորությամբ, Բելառուսի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի գլխավորությամբ, Ղազախստանի պատվիրակությունը՝ վարչապետ Ասկար Մամինի գլխավորությամբ։

Մինչ նիստի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին, այդ թվում՝ Դմիտրի Մեդվեդևին։

Նախատեսված է նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով նիստ։