Փարիզի կենտրոնում գտնվող Pullman հյուրանոցում հրդեհ է բռնկվել
Փարիզի կենտրոնում գտնվող Pullman հյուրանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով անձնակազմը և հյուրերը տարհանվել են, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու հոգի վիրավորվել է:
Նշվում է, որ հյուրանոցի հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 60 հրշեջ և 15 հրշեջ մեքենա: Հրդեհի մեկուսացման աշխատանքները մոտ երկու ժամ են տևել:
Հրշեջները և ոստիկանները ստուգումներ են անցկացնում հյուրանոցում՝ հրդեհի պատճառը պարզելու նպատակով, որից հետո հյուրերը կկարողանան վերադառնալ իրենց սենյակներ:










