Երևանի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել
Ապրիլի 29-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Գ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Վ.Մ.-ին (ծնված 1998 թ.):
Փրկարարները Վ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










