Իսպանական օդանավակայանում հատուկ կարիքներ ունեցող դեռահասին արգելել են ինքնաթիռ մտնել տիկնիկի հետ

05:32 • 30.04.19

Իսպանական Ալիկանտեի օդանավակայանի աշխատակիցները գումար են պահանջել Մեծ Բրիտանիա թռչող 15-ամյա հատուկ կարիքներ ունեցող դեռահասից՝ սիրելի տիկնիկի հետ ինքնաթիռ մտնելու համար:

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի աշխատակիցները հատուկ կարիքներ ունեցող երեխայից պահանջել են վճարել 25 եվրո՝ տիկնիկին որպես ձեռքի ուղեբեռ ձևակերպելու համար:

Անչափահասի մայրը միջադեպն անվանել է խայտառակություն և նշել, որ երեխան ցնցված է տեղի ունեցածից:

Ի դեպ, օդանավակայանի աշխատակիցները նույնիսկ կանչել են ոստիկանների, որոնք դուրս են տարել երեք տարեկան երեխայի զարգացման մակարդակ ունեցող դեռահասին:

Նշվում է, որ դեռահասն ու խնամակալը Մեծ Բրիտանիա են ուղևորվել այլ ավիաընկերության ինքնաթիռով: