ԱՄՆ-ում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով նախկին զինվորական է ձերբակալվել

02:50 • 30.04.19

Կալիֆորնիայի ոստիկանությունը ձերբակալել է նախկին զինվորականի՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով, հաղորդում է Interfax-ը:  

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին զինվորական Մարկ Սթիվենս Դոմինգոյին ձերբակալել են պայթուցիկ սարք ստանալուց հետո: Կասկածյալը մտադիր էր պայթեցնել ինքնաշեն պայթուցիկը նախորդ հանգստյան օրերին Լոնգ-Բիչում անցկացված հանրահավաքի ժամանակ:

Ենթադրվում է, որ ձերբակալվածը ցանկանում էր վրեժ լուծել Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման համար:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին հրաձգություն էր տեղի ունեցել Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում: Հարձակման հետևանքով զոհվել էր 50 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: ահաբեկչության գլխավոր կասկածյալը 28-ամյա Բրենթոն Տարանտն է: