Պենտագոնն արձագանքել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ տեսանյութին

06:43 • 30.04.19

Պենտագոնն արձագանքել է վերջին 5 տարում առաջին անգամ հրապարակված «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ տեսանյութին:
Газета-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել ԻՊ-ի վերջնական պարտության ուղղությամբ:

Նա խոսել է խմբավորման ֆինանսավորման ուղիների կրճատման անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ է արել թույլ չտալ ահաբեկիչներին նոր անդամներ հավաքագրել:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում 2014 թվականի հուլիս ամսից ի վեր առաջին անգամ երևում է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: