Հայտնի է, թե որքան գումար է Զելենսկին ծախսել Թուրքիայում հանգստանալու համար
Ուկրաինայի նախագահական ընտրություններին հաղթած Վլադիմիր Զելենսկիի եռօրյա հանգիստը Թուրքիայում կարող է արժենալ մոտ 30 հազար դոլար, հաղորդում է Газета-ն` հղում անելով հյուրանոցի աշխատակցին:
Հիշեցնենք, որ Զելենսկին և նրա ընտանիքը հանգիստն անցկացնում են Բոդրումի հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրանոցի վարչակազմը հրաժարվել է հայտնել նախագահական առանձնատանը հանգստի արժեքը, սակայն նշել է, որ հանգիստը 4 անձի համար նախատեսված վիլլաներում արժե միջինում շաբաթը 15 հազար դոլար:










