Մեծ Բրիտանիայում 83-ամյա կինն ընկել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի տակ (լուսանկարներ)
Միացյալ Թագավորությունում 83-ամյա կինն ընկել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի տակ և լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է dailymail.co.uk-ը։
Քենսինգթոնյան պալատից հայտնել են, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն արդեն կապ են հաստատել տուժած կնոջ հետ։ Դեպքի առնչությամբ թագավորական ընտանիքի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել և հիվանդին արագ ապաքինում մաղթել։ Զույգը նաև խոստացել է մինչև ապաքինման ավարտը մշտապես կապի մեջ լինել կնոջ հետ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, երբ զույգն ուղևորվում էր Վինձոր՝ մասնակցելու եկեղեցական պատարագի։















