Սաուդյան Արաբիան արձագանքել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հարցով իրեն մեղադրող զեկույցին
ՄԱԿ-ի զեկույցը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին հակասություններ է պարունակում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Սաուդյան Թագավորության ԱԳ նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը:
«Մարդու իրավունքների հարցով խորհրդի զեկույցն ակնհայտ հակասություններ և անհիմն պնդումներ է պարունակում», - Twitter-ում գրել է սաուդացի նախարարը՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիան սեփական հետաքննությունն է իրականացնում և արդեն մի քանի կասկածյալի է ձերբակալել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով խորհրդի հատուկ զեկուցողի հաշվետվությունը, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիան է մեղավոր լրագրողի սպանության համար:
ԱՄՆ-ում բնակվող Խաշոգջին, որը հետաքննում էր Սաուդյան Արաբիայում կոռուպցիոն հարցերը, անհետացել էր 2018-ի հոկտեմբերի 2-ին Թուրքիայում Սաուդյան Արաբիա այցելելուց հետո: Իշխանությունները լրագրողի մահը խոստովանել են միայն 18 օր անց:










