Դա Թիմ Քուկը չէ. հայտնի է աշխարհի լավագույն ղեկավարի անունը
Glassdoor ծառայությունը հրապարակել է ընկերությունների ու կազմակերպությունների լավագույն ղեկավարների վարկանշային աղյուսակը, որում 100 ղեկավար է ներառվել: Այն կազմվել է ընկերությունների աշխատակիցների գնահատականների հիման վրա:
Վարկանշային աղյուսակը գլխավորել է ծրագրային ապահովման VMware ամերիկյան ընկերության տնօրեն Փեթ Գելսինգերը: Նա ամենաբարձր վարկանիշն է գրանցել՝ 99%:
Նրան հաջորդում են HEB սուպերմարկետների ցանցի ղեկավար Չարլզ Բաթը, In-N-Out Burger ընկերության ղեկավար Լինսի Սնայդերը, T-Mobile-ի գլխավոր տնօրեն Ջոն Լեժերը և Adobe-ի ղեկավար Շանտանու Նարայենը:
Աշխարհի լավագույն ղեկավարների թոփ տասնյակում ներառվել են նաև Սաթիա Նադելան (Microsoft), Քևին Սնիդերը (McKinsey & Company), Ջեֆ Վայները (LinkedIn), Գերի Գութհարթը (Intuitive Surgical) և Յուբեր Ջոլին (Best Buy):
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնվել է լավագույն 100-յակի 55-րդ, իսկ Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը՝ 69-րդ հորիզոնականում:










