Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Ժիրինովսկին բարկացած հեռանում Պետդումայի նիստերի դահլիճից
Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է Պետդումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու սկանդալային ելույթի և դահլիճից հեռանալու տեսանյութը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, քաղաքական գործիչը հեռացել է նիստերի դահլիճից, երբ մերժվել է իր առաջարկած օրինագիծը՝ ազգությամբ ռուս արտասահմանցիներին ՌԴ քաղաքացիություն տալու կարգը պարզեցնելու մասին:
Բարկանալով Ժիրինովսկին դահլիճում գտնվողներին անվանել է «ռուս ժողովրդի դավաճաններ»:
Խայտառակություն անվանելով կատարվածը և նշելով, որ չի կարող նույն վայրում գտնվել ներկաների հետ՝ Ժիրինովսկին հեռացել է սրահից:
Տեսանյութն՝ այստեղ:










