Ժիրինովսկին սկանդալով հեռացել է ՌԴ Պետդումայի դահլիճից
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայի նիստից հեռացել է «ինձ համար տհաճ է» խոսքերն արտասանելով:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Ժիրինովսկին հեռացել է ի նշան բողոքի առ այն, որ պատգամավորների մեծամասնությունը մերժել է իր առաջարկն արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող, բայց ազգությամբ ռուս անձանց համար ռուսական քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին:
«Ես որպես բողոքի նշան հեռանում եմ դահլիճից, ինձ համար տհաճ է գտնվել ձեր կողքին, երբ դուք չեք քվեարկում օրենքի օգտին՝ ի շահ բազմաթիվ մեր քաղաքացիների», - ասել է Ժիրինովսկին:
Տվյալ որոշումը գործիչն անվանել է «խայտառակություն»: Վերջինս հավելել է, որ ինքը մի ուղով չի կարող ընթանալ խորհրդարանի հետ, որը մերժում է քաղաքացիություն շնորհել միլիոնավոր ռուսների, որոնք ապրում են արտասահմանում:










